News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հետաձգվեց «Նոյեմբերի 5-ի գործով» դատական նիստը (ֆոտոռեպորտաժ):

Գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը դատական նիստի սկզբում միջնորդեց իրեն հատկացնել հանրային պաշտպան: Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ նիստը հետաձգեց, որպեսզի ամբաստանյալը կարողանա դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ եւ նոր պաշտպան ունենա:

Մյուս ամբաստանյալները նիստի հետաձգումն ընդունեցին վրդովմունքով, քանի որ ոմանք ցանկանում էին ասել իրենց վերջին խոսքը: Նշենք, որ այսօր պաշտպանները պետք է ներկայացնեին իրենց պաշտպանական ճառերը, որից հետո ամբաստանյալները հնարավորություն կունենային ասել իրենց վերջին խոսքը:

Շանթ Հարությունյանին եւ իր ընկերներին սատարելու եկած քաղաքացիները, որոնք մինչեւ դատական նիստի սկիզբը բողոքի ակցիա էին անցկացրել դատարանի դիմաց, շարունակեցին իրենց բողոքը նիստից հետո՝ բացելով «Անմեղության կանխավարկածը խախտող նախագահը ինքն է հանցագործ» պաստառը:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։ Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։

Տպել
Ամենաշատ