News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ զինված ուժերի անձնակազմից շուրջ 30 ներկայացուցիչներ կմասնակցեն ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մարդու իրավունքների դասընթացին, որը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Դիլիջանում՝ Տավուշի մարզում:

Քառօրյա դասընթացը հիմնվում է վերապատրաստողների վերապատրաստման համապարփակ ծրագրի վրա, որը մշակվել եւ իրականացվել էր 2013թ.՝ օգնելու ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում: Նախաձեռնությունն իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ եւ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

«Մարդու իրավունքների կրթությունը շարունակում է մնալ ԵԱՀԿ գործունեության առանցքում», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան. «Այս դասընթացը ոչ միայն կընդլայնի զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների մասին գիտելիքները, այլ նաեւ կօգնի զարգացնել գործնական հմտություններ՝ իրագործելու այդ իրավունքները՝ հիմնված մարդու իրավունքների ազգային եւ միջազգային չափորոշիչների եւ ծառայությունից բխող կանոնների վրա»:

Դասընթացը, որը վարում են մարդու իրավունքների ոլորտի փորձագետներ, կանդրադառնա մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանումներին, ինչպիսիք են՝ ազատության եւ անձնական անձեռնմխելիության, տեղաշարժի, կրոնի եւ արտահայտվելու ազատության իրավունքներ, խտրականության եւ վատ վերաբերմունքի արգելում: Ուսուցման ընթացքում տարբեր ինտերակտիվ մեթոդներ կկիրառվեն, ինչպիսիք են՝ թիմային աշխատանք, քրեական գործերով առանձին դեպքերի վերլուծություն եւ դատախաղեր: Յուրաքանչյուր դասընթաց կներառի նաեւ հստակեցում՝ զինվորական ծառայությանը վերաբերող պահանջների եւ պարտականությունների մասին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց. «Մենք սկսեցինք ծրագիրն այն համոզմունքով, որ մարդու իրավունքների կրթությունը հնարավորություն կտա հասցեագրել մարդու իրավունքների խախտումների պատճառները եւ կխրախուսի զինծառայողներին պաշտպանել իրենց եւ իրենց ծառայակիցների իրավունքները: Մենք գիտակցում ենք, որ երկար Ճանապարհ պետք է անցնենք մարդու իրավունքների կրթությունից մինչեւ գործնականում դրանց պաշտպանությունը, եւ տրամադրված ենք հաստատակամորեն: Մարդու իրավունքների կրթությունը նոր հաղորդակցության մշակույթ է ներմուծում զինված ուժեր եւ ձեւավորում է հասարակություն-զինված ուժեր հարաբերությունների յուրահատուկ ուղի:

Դասընթացի մեթոդաբանությունը հիմնված կլինի Զինված ուժերի անձնակազմի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը ձեռնարկի վրա, որը մշակվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի (ԶՈՒԺՎ) կողմից, ինչպես նաեւ ուսումնական ձեռնարկի վրա, որ մշակվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Նման քառoրյա վերապատրաստման դասընթաց ներկայումս ընթանում է Գորիսում՝ Սյունիքի մարզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ