News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել ինտերնետի հասանելիությունը կամ այն վերահսկել, գրում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով Անվտանգության խորհրդում ելույթ ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Կցանկանայի ընդգծել, որ մենք մտադիր չենք սահմանափակել ինտերնետի հասանելիությունը կամ այն ենթարկել ամբողջական վերահսկողության, սահմանափակել տեղեկատվական ոլորտում մարդկանց, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի օրինական շահերն ու հնարավորությունները», - հայտարարել է Պուտինը:

Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ռուսական ինտերնետի պաշտպանությանն ուղղված միջոցառումների համալիր մշակել: «Անհրաժեշտ է որակապես բարձրացնել հայրենական կապի ցանցերի եւ տեղեկատվական ռեսուրսների պաշտպանվածությունը, եւ հատկապես նրանց, որոնք օգտագործվում են պետական կառույցների կողմից: Պետք է ձգտել բացառել անօրինական միջամտությունը, ինչպես նաեւ անձնական ու գաղտնի տեղեկատվության արտահոսքը», - նշել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ