News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային հեռուստատեսությունն անհրաժեշտ է համարում հեռարձակում սկսել ազգային փոքրամասնությունների լեզուներով, հոկտեմբերի 1-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստատեսության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե կշարունակի արդյոք երկիրը մնալ ԱՊՀ-ում միակը, որտեղ հեռուստատեսությունում լուրերի ռուսերեն թողարկում չկա:  «Հարցը կարեւոր է, սակայն մենք ընդհանուր կարծիքի չենք եկել՝ ինչպես այն լուծել», - պարզաբանել է նա:

Գրիգորյանը նշել է, որ, հնարավոր է, սկզբում ազգային փոքրամասնությունների լեզուներով հաջողվի հեռարձակում կազմակերպել արբանյակային հաճախականությամբ: «Հետագայում հնարավոր կլինի մտածել նաեւ սովորական եթերում էլ այդպիսի կարճ հաղորդումներ կազմակերպելու մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է դա արվի: Սա վերաբերում է ոչ միայն ռուսերենին, այլեւ այլ լեզուներին», - հավելել է նա: Այնուամենայնիվ, ըստ նրա, հաղորդումներից մեկն արդեն մասամբ հեռարձակվում է ռուսերեն՝ հայտնի հեռուստալրագրողուհի Ցվետանա Պասկալեւայի ծրագիրը ղարաբաղյան պատերազմի մասին:

Նշենք, որ Հայաստանում ռուսալեզու հաղորդումները մեծ պահանջարկ ունեն: Ռուսերենով լուրերի թողարկման ամբողջական բացակայության պատճառով (այդպիսի բան չկա նույնիսկ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Վրաստանում), Հայաստանի բնակչության մեկ երրորդը ստիպված է դիտել միայն վերահեռարձակվող ռուսական հեռուստաալիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ