News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող մոտ հարյուր առեւտրականներ այսօր՝ հոկտեմբերին 1-ին, հավաքվել են Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից՝ իրենց բողոքի ձայնը հասցնելու հարցուպատասխանի համար խորհրդարան եկող՝ կառավարության անդամներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները պատ են կազմել մուտքի երկու կողմերում՝ թույլ չտալով, որ առեւտրականները փակեն մուտքը։

Քիչ առաջ Ազգային ժողովի շենք մտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որոնց առեւտրականները դիմավորեցին օրենքը կասեցնելու պահանջով։ Նախարարները, բողոքողներին ուշադրություն չդարձնելով, մտան շենք։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի տապալվելուց հետո ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը առեւտրականներին հորդորել էր այսօր հավաքվել ԱԺ մուտքի մոտ եւ փակել դռները հարցուպատասխանի եկող՝ Կառավարության ներկայացուցիչների առջեւ:

Առեւտրականները սակայն, ասում են, որ մտադիր չեն փակել կառավարության անդամների ճանապարհը։

«Մենք հանգիստ կանգնած ենք, քաղաքակիրթ կանգնելու ենք, չենք փակելու ոչ մեկի ճանապարհը, սպասելու ենք, մինչեւ նիստը վերջանա, տեսնենք՝ ինչ են որոշելու, հետո կորոշենք մեր անելիքները»,- ասում են առեւտրականները։

Ազգային ժողովի մոտ մեծ թվով ոստիկաններ կան։ Այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համաձայնել է ընդունել   խորհրդարանական քառյակի պատգամավորներին եւ նրանց հետ քննարկել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ նախորդ օրը խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների, տապալել էր խորհրդարանական քառյակի նախաձեռնած Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ որին ծրագրվում էր քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները։ Դրանցով առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ եւ «Շրջանառության հարկի մասին» օրենքում ներմուծել կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, մյուսները կաշխատեն նախկին 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու։

Հիշեցնենք, որ առեւտրակաները դժգոհ են 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքից, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ