«Մթնշաղ» վեպի հեղինակ Սթեֆանի Մայերը Facebook սոցցանցի հետ համաձայնագիր է ստորագրել վեպի մոտիվներով մինի սերիալ ստեղծելու մասին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Facebook-ում վեպի սերիալային մինի տարբերակը պետք է սկսի 2015 թ.: Սերիալը ստեղծողները մտադիր են մրցույթ հայտարարել եւ եւ առնվազն հինգ կին ռեժիսոր գտնել, որոնք կնկարահանեին կարճ դրվագներ:
Լավագույն դրվագը կորոշվի առցանց բաց քվեարկության շնորհիվ:
Facebook-ում «Մթնշաղի» երկրպագուներին մտադիր են ներգրավել նաեւ նկարահանումների նախնական փուլին: Հաղորդվում է, որ հաղթողը կստանա գումարային պարգեւ եւ մասնագիտական շահավետ առաջարկ: