News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարի առաջին անգամ անցկացվող «Երեւան՝ իմ տուն» սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում տարեցների միջազգային օրը հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքում բնակվող 100 եւ ավելի բարձր տարիք ունեցող 22 տարեցներին:

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պատասխանատուներն այցելել են բոլոր տարեցներին եւ Երեւանի քաղաքապետի անունից շնորհավորելով ու առողջություն մաղթելով՝ հանձնել նվերներ:

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ «Էրեբունի-Երեւան 2796» միջոցառումների շրջանակում: Ծրագրում ընդգրկված մեկ դարը բոլորած քաղաքացիների թվում են նաեւ Ցեղասպանությունը վերապրածները:

Շնորհակալություն հայտնելով ուշադրության եւ հոգատարության համար՝ տարեցները, նրանց զավակներն ու հարազատները նկատել են, որ թեեւ ենթադրել անգամ չէին կարող նման անակնկալ, նվերներն իսկապես խիստ անհրաժեշտ են եւ, մասնավորապես, էլեկտրատեխնիկան էապես կթեթեւացնի իրենց առօրյա կենցաղային հոգսերը:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ