News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի Հայկական կրթական հիմնադրամը 140 հազար դոլար է հավաքել Հայաստանի Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի նոր դպրոցի կառուցման համար: Գյուղը թուրքական սահմանի մոտ է, Սարդարապատից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Ըստ «Asbarez»-ի, հատուկ միջոցառման ընթացքում Հայկական կրթական հիմնադրամի ներկայացուցիչ Էլ Կաբրալոֆը գործունեության կարճ զեկույց է ներկայացրել: Հիմնադրամն ավելի քան 200 դպրոցների վերանորոգման, իսկ վերջին շրջանում՝ գյուղական դպրոցների նորոգման նախագիծ է իրականացրել:

Հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ Փիթեր Բաղդասարյանը ներկայացրել է չափազանց վատ վիճակում գտնվող Արեւադաշտի այժմյան դպրոցը՝ ընդգծելով նոր դպրոցի կառուցման կարեւորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ