News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու՝ այսպես կոչված «Բանդայի գործով» քննություն իրականացրած քննիչը խախտել է քննչական գործողությունների կարգը եւ առգրավված զենքերից չի վերցրել մատնահետքեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում գործով դատական նիստին հայտարարեց «Բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։

«Երբեւիցե տեսած, լսած չենք, որ քննիչն առանց զննություն կատարելու զենքերն ուղարկի փորձաքննության։ Զննություն հասկացությունը քննչական, դատավարական կարեւոր գործողություն է, եւ քննիչը պարտավոր էր այն իրականացնել եւ ընթերականեր ապահովել։ Չգիտեմ ինչի` այս զենքերի զննության ընթացքում քննիչն ասում է, որ այս պայմաններում ես չեմ կարող մատնահետքերի կատարման վերաբերյալ գործողություններ կատարել, փաթեթավորում, կնքում ու ուղարկում է իր աշխատասենյակ, սակայն այստեղ էլ զննություն չի կատարում` մատնահետք կա, թե ոչ, եւ ուղարկում է համապատասխան փորձագետին»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալ խախտումը հաշվի առնելով մատնադրոշմային փորձագետ Արտակ Մինասյանը, որն այսօր դատարան էր հրավիրվել հարցաքննության, իրավասու չէ ասել, թե իր կողմից հայտնաբերված մատնահետքերը ում են պատկանում։

Փորձագետն արդարացավ, որ ինքը պարզապես իր վերադասի հանձնարարությունն է կատարել, եւ իրավունք չի ունեցել փորձաքննություն չիրականացնել։ Մեղադրող Սասուն Խաչատրյանը շտապեց արդարացնել քննիչին ՝ փաստաբանի նշած հերթականությունը քննչական գործողություների համար բոլորովին էլ պարտադիր չէ։

Փորձագետը չկարողացավ պատասխանել փաստաբանների հարցին, թե արդյոք զենքերի վրա իր հայտնաբերած  մատնահետքերը պատկանում են ամբաստանյալներին, ինչից հետո պաշտպանները հայտարարեցին, որ փորձաքննության արդյունքները կասկածելի են, եւ իրենք իրավունք ունեն պահանջել կրկնակի փորձաքննություն։

Նշենք, որ դատական նիստին փաստաբանները հակասություն նկատեցին մատնադրոշմային եւ քիմիական փորձագետների փորձաքննական եզրակացությունների միջեւ. հարցաքննության ժամանակ մատնադրոշմային փորձագետը նշել էր, որ փաթեթավորված են ստացել փորձաքննության ենթակա իրեղեն ապացույցները, այնինչ քիմիական փորձագետը եզրակացության մեջ նշել էր, որ առանց փաթեթավորման են ստացել դրանք։ Այս հակասությանը դատարան հրավիրված փորձագետը չկարողացավ մեկնաբանել, ինչը վրդովեցրեց փաստաբան Հովիկ Արսենյանին, եւ մի փոքր վեճ առաջացավ փաստաբանի եւ փորձագետի միջեւ։

Հովիկ Արսենյանը հանդես եկավ միջնորդությամբ, որ դատարան ներկայանան եւ հարցաքննվեն վկաները՝ Արմեն Մկրտչյանն ու Լիլյա Սահակյանը: Դատարանը, չնայած մեղադրողի առարկությանը, բավարարեց միջնորդությունը:

Նշենք, որ միջնորդությունը կապված էր նրա հետ, որ Արտուշ Հակոբյանը հայտնել էր, որ 2011թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը եղել է իր ընկերոջ՝ Արմեն Մկրտչյանի հետ, ծննդյան տարեդարձ են նշել, եւ որ ալեհավաքների տվյալներով էլ հիմնավորվել է, թե որտեղ է գտնվել Արտուշ Հակոբյանը: Այնինչ, ըստ մեղադրական եզրակացության, Արտուշ Հակոբյանը այդ օրը կազմակերպել եւ ղեկավարել է Բանդայի գործողությունները` ավազակային հարձակում նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տանը։

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ