News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մալազիայի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա ուսանող իրավաբանի, որին մեղադրում են « Facebook »-ում հրապարակած կարգավիճակի համար, որտեղ կասկածի տակ է առնում բումիպուտիիրա էթնիկ խմբի արտոնությունները միապետի իշխանության համար, գրում է «The New Straits Times»-ը:

Կասկածյալ   Դալբինդեր Սինգհ Գիլը պարբերականին տված հարցազրույցում հաղորդել է, որ 20:00-ի շրջանում իր տուն ոստիկաններ են եկել, սակայն նա բացակայել է:

Տեղեկանալով նրանց այցի մասին՝ Գիլը կամավոր ոստիկանություն է ներկայացել: Նրա խոսքով՝ այնտեղ նրան 3 ժամվա ընթացքում հարցաքննել են, որից հետո գրավի դիմաց ազատ են արձակել՝ առգրավելով պալշետն ու սմարթֆոնը: Ուսանողը նշել է, որ նրան կասկածում են հակակառավարական գործունեության մասին օրենքը խախտելու մեջ:

Կուալա-Լումպուրի շրջանային ոստիկանության պետ կոմիսար Միոր Ֆարիդալատրաշ Վախիդը հաստատել է, որ ուսանող գործողությունների նկատմամբ հետաքննություն են վարում՝ կապված հնարավոր հակակառավարական գործողությունների հետ:

Հակակառավարական գործունեության մասին օրենքն ընդունվել է 1948թ.-ին դեռ գաղութային կառավարության օրոք: Այն արգելում է կառավարության դեմ ուղղված արտահայտությունները եւ ատելության հրահրումը մյուս ռասաների ներկայացուցիչների եմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ