News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 1-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել օգնել տեղից շարժել պաղեստիների հետ ստատուս-քվոն, քանի որ կողմերը ձգտում են տարածաշրջանում ավելի ամուր խաղաղություն հաստատել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ հարկավոր է ստատուս-քվոյի փոփոխության համար ուղիներ գտնել, որպեսզի «ե՛ւ Իսրայելի քաղաքացիները սեփական տներում անվտանգ ապրեն, ե՛ւ պաղեստինյան երեխաները չզոհվեն»:

Կողմերը նշել են, որ քննարկելու են նաեւ Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ միջազգային կոալիցիայի հարցը: «Իսրայելը լիովին աջակցում է «Իսլամական պետության» ոչնչացման ուղղությամբ ձեր ջանքերին: Մենք կարծում ենք, որ բոլորը պետք է աջակցեն»,- նշել է իսրայելցի վարչապետը:

Հարկ է նկատել, որ Օբաման եւ Նեթանյահուն առաջին անգամ են հանդիպել այս ամառ Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի առիթով ԱՄՆ-ի կողմից հնչած քննադատությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ