News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում աշխարհի խոշորագույն ոսկու-պղնձի հանքի շուրջ 2 հազար աշխատող բողոքի ցույց են կազմակերպել` չորս հանքագործների մահից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Բողոքի ցույցի մասնակիցները փակել են  ճանապարհները: «Մենք պահանջում ենք, որպեսզի մենեջմենթն ընդունի իր պատասխանատվությունն այս ողբերգության համար», - հայտարարել է բողոքողներից մեկըւ:

Ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում ցուցարարների հետ: «Մենք ակնկալում ենք, որ հարցն արագ կկարգավորվի», - հայտարարել է ինդոնեզական հանքի պաշտոնական ներկայացուցիչը:

Աղբյուրը հիշեցնում է, որ չորս հանքափոր մնացել են հսկայական քարշակի տակ: Հանքում պարբերական բողոքները անմիջապես ազդում են  համաշխարհային բորսաներում  պղնձի եւ ոսկու գների վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ