News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը հոկտեմբերի 2-ին, ժամը 00.55-ին ահազանգ է ստացել, որ Երեւան քաղաքի Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. եւ «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները:

Շտապօգնության աշխատակիցները Ս.Ս.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: 

Տպել
Ամենաշատ