News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը:Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները անհեթեթություններ են:

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները կոպեկներով գնելուն եւ աստղաբաշխական թվերով այժմ պետությանը վաճառելուն, մարզպետն ասաց, որ կարող ենք դիմել Կադաստրի պետական կոմիտե եւ տեղականալ արդյոք մարզպետը կամ իր ազգականները որեւէ հող գնել են, թե ոչ: Անդրադառնալով վարչապետի վերահսկողական ծառայությունը, որը վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ՝ Արագածոտնի մարզպետը հերքեց նաեւ այդ լուրը՝ ասելով, որ դրա մասին կարելի է տեղեկանալ նաեւ Կառավարությունից:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնվել է վտանգավոր եզրագծում. նրան պաշտոնից հանելու մտադրություն կա: Թեպետ Սահակյան եղբայրները Սերժ Սարգսյանի սիրելիներն են եւ ամեն անգամ վտանգը հարթում են նրան դիմելով, բայց քաղաքական շրջանակներում խոսում են, որ էլ տեղ չկա:

 Գաղտնիք չէ, որ մարզում մարզպետի գերդաստանին պատկանող ընկերությունները տենդերային ծրագրեր շահելու մենաշնորհ ունեն, ավելին՝ վարչապետի վերահսկողական ծառայությունը, մեր տեղեկություններով, բոլորովին վերջերս բացահայտել է մոտ 100 միլիոնի հասնող չարաշահումներ, սակայն այժմ էլ ավելի խայտառակ բացահայտում է եղել:

Պարզել են, որ Սահակյանը, տեղեկանալով Հյուսիս-Հարավ ծրագրի մասին, անցյալում կոպեկներով գնել է ծրագրով վերակառուցման ենթակա մայրուղու հարակից տարածքները եւ հիմա աստղաբաշխական գներով վաճառում է պետությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ