News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը հեռացնում է Հոնկոնգի  ցույցերի մասին նորությունները, հայտնում է  «Ամերիկայի նորություններ» պորտալը:  Ըստ աղբյուրի՝ մեկ մարդ կալանավորվել է ցույցերը լուսաբանելու համար:

Հոնկոնգի մամուլը միաժամանակ ռեպորտաժներ է ցուցադրում, թե ինչպես են անզեն ուսանողները արցունքաբեր գազից պաշտպանվում անձրեւանոցներով:

Հոնկոնգի  ցույցերի լուսաբանումը չինական հեռուստատեսությամբ սահմանափակվում է կարճ հաղորդագրությամբ, որը չի ուղեկցվում տեսագրությամբ կամ լուսանկարներով:

«Իշխանությունները սա կենաց ու մահու հարց են դիտարկում, ոչ թե տեղական նշանակության դեպք, այլ պատրույգ, որը կարող է պայթեցնել իրենց խաղաղությունը», - ասում է շանհայցի հրապարակախոս եւ անկախ վերլուծաբան Չժաո Չուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ