News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Նա նշեց, որ այցը երկօրյա է՝ հոկտեմբերի 6-8: Պատվիրակության կազմն այս պահին նա չկարողացավ հայտնել, քանի որ դեռեւս հրաման չկա: Ինչ վերաբերում է ԱԺ նախգահի քիչ այցելություններին, Արսեն Բաբայանն ասաց, որ այցելությունները ԱԺ նախագահի այնքան են, որքան անհրաժեշտ են:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան, նրա այցը նախատեսված է հոկտեմբերի 6-ին: «ՉԻ» տեղեկություններով` պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու հիմնականում ծնունդով ջավախքցի պատգամավորները, որոնք կապեր ունեն այնտեղ: Նկատենք, որ Գալուստ Սահակյանը` որպես ԱԺ նախագահ, աշխատանքային այցերի շատ քիչ է մեկնում. իր պաշտոնավարման վեց ամսվա ընթացքում նա եղել է միայն ՌԴ-ում եւ ԼՂՀ-ում: Հետաքրքիր է` Գրիգորիչին արտաքին խորհրդարանական կապերը չե՞ն հետաքրքրում, թե՞ դրսում նրա հանդեպ չունեն հետաքրքրություն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
Ամենաշատ