News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջեւ հանդիպումը տեղի կուննա հոկտեմբերի 15-16-ին` Պրահայում, փոխանցում է Euronews-ը` մեջբերելով Զուրաբ Աբաշիձեի հայտարարությունը:

«Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների համագործակցության զարգացման հարցերը առեւտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի, հումանիտար ոլորտներում: Պրահայում կայանալիք հանդպմանը մենք կքննարկենք այդ համագործակցության շարժընթացի եւ հեռանկարների պահպանման հարցերը», - նշել է Աբաշիձեն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Աբաշիձե-Կարասին ձեւաչափով առաջին հանդիպումը կայացել է 2012թ. դեկտեմբերի 24-ին` Ժնեւում, 2013թ. Պրահայում նմանատիպ 4 հանդիպոմ է տեղի ունեցել, 2014թ.-ին` եւս երկու հանդիպում` Չեխիայում: 2008թ.-ից ի վեր սա երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների առաջին անմիջական, ուղղակի երկխոսությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ