News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ն Վրաստանի մասին բանաձեւ է ընդունել 103 «կողմ» եւ  27 «դեմ» ձայնով, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:

Փաստաթղթում, ըստ աղբյուրի, տարբեր թեմաներ են՝ քաղաքական դրդապատճառներով հալածանքները, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի խափանման միջոցը փոխելու կոչեր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի քաղաքական հետապնդումը, նրա գույքը կալանքի տակ առնելու հարցը: Զեկույցում չի ընդգրկվել միայն այն լրացումը, որը վերաբերում է իշխանության գործունեությանը նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջամտությանը:

ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ներկայացուցիչ Իրակլի Չիկովանիի խոսքով՝ ԵԽԽՎ բանաձեւը հակասական է. «Սա շատ հազվադեպ բան է, որ վեհաժողովի ժամանակ բանաձեւին չեն սատարել զեկուցողներն իրենք, որոնք ծանոթ են տեղի իրավիճակին: Սա ցույց է տալիս, որ զեկույցում առկա հարցերը ոչ ադեկվատ են արտացոլված բանաձեւում: Այն չի պաշտպանել անգամ մոնիտորինգային հանձնաժողովի նախագահը: Ես եւս չեմ պաշտպանել բանաձեւը, քանի որ համակարծիք են զեկուցողների հետ», - լրագրողներին ասել է Չիկովանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ