News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գորիսի ոստիկանությանը չի հաջողվում դատարան բերման ենթարկել հունիսի 2-ին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով վկա, Սուրիկ Խաչատրյանի որդուն՝  Տիգրան Խաչատրյանին։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ընթացող դատական հերթական նիստին Տիգրան Խաչատրյանը կրկին չի մասնակցում, թեեւ նախորդ նիստին նիստին որոշում էր կայացվել նրան բերման ենթարկելու մասին:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատավոր Նապոլեոն Օհանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ պատճառաբանելով, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններ ինքնաբացարկի նոր հիմքեր են տալիս:

«Սուրիկ Խաչատրյանի մարզպետ նշանակվելուց հետո վերջինս մարզպետարանում տեղի ունեցած հանդիպան ժամանակ շնորհակալություն է հայտնել հավաքվածներին  և նշել, որ համագործակցում է եւ շարունակելու է համագործակցել Սյունիքի ազգային անվտանգության պետի հետ, Սյունիքի դատախազի հետ, Սյունիքի ոստիկանապետի հետ: Դատավորն ապրում է Սյունիքում և չի կարող որևէ դեպքով առնչություն չունենալ ոլորտների հետ, որոնք մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի իրավասության մեջ մտնող ոլորտներն են: Միայն այն, որ Գորիսի ոստիկանությունը չի կարողանում բերման ենթարկել Տիգրան Խաչատրյանին խոսում է այդ համագործակցության մասին»,- ասաց փաստաբանը։

Գործով տուժող, Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ Լորետա Բարսեղյանի  պաշտպան Ռուբեն Սահակյանը նշեց, որ Տիգրան Խաչատրյանի հետ հեռախոսով կապվել են, եւ նա այսօր կներկայանա  դատարան»։

Լուսանկարը՝ Shamshyan.com

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ