News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի նախարարի եղբայրը`քաղաքաշինության փոխնախարար Հակոբ Բեգլարյանը պրոֆեսիոնալ է աշխատում: Այդ մասին այսօր`հոկտեմբերի 2-ին, կառավարությունում լրագրողներին հայտարարեց Նարեկ Սարգսյանը: «Նա լիովին համապատասխանում է իր պաշտոնին, աշխատակիցները նրան հարգում են», - հավաստիացրեց պետպաշտոնյան:

Նախարարը հիշեցրեց, որ Բեգլարյանը, երկար տարներ աշխատելով Պետգնումների գործակալությունում, գերատեսչությունում համակարգում է պետծառայողներին բնակարանների ապահովման ծրագիրը: «Բնականաբար, չնայած նախարարության անվանումին, մեզ մոտ ոչ բոլորն են ճարտարապետներ եւ շինարարներ: Մեզ անհրաժեշտ են նաեւ ֆինասիստներ, այդ թվում եւ` պետական գնումների, բանկերի հետ աշխատանքի գծով: Ուստի նա լավ աշխատակից է: Եւ մի փորձեք ինձ ներգրավել ինչ-որ ենթատեքստի մեջ», - նշեց Նարեկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. Հակոբ Բեգլարյանը ազատվել էր «Գնումների աջակցման կենտրոն» պետական կազմակերպության  պետի պաշտոնից: Դրանից կարճ ժամանակ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել, որտեղ մատնանշել էր մի շարք պետական մարմինների մոտ պետգնումների ոլորտի թերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ