News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին հետաքրքրել է ադրբեջանական միսը: Ըստ ադրբեջանական մամուլի՝Բաքվում անցկացվող չորրորդ Միջազգային հումանիտար ֆորումի շրջանակում նա լրագրողներին հայտնել է, որ Ադրբեջանը գյուղմթերքների, միրգ-բանջարեղենի, մսի բավական մեծ ծավալներ է արտահանում ռուսական շուկա:

«Այսօր լրացուցիչ պահանջարկ է ծագել, գյուղմթերքների մատակարարման հավելյալ հնարավորություններ, ինչի մասին արդեն համաձայնություններ են ձեռք բերվել, եւ սա կհանգեցնի մեր առեւտրային հարաբերությունների ընդլայնմանը»,- ասել է նա:

Պաշտոնյայի խոսքով՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Բաքու այցի ընթացքում ստորագրվել են  գյուղմթերքների մատակարարումներն ավելացնելու համաձայնագրեր եւ ձեռք են բերվել մատակարարման տրանսպորտային պայմանների մասին պայմանավորվածություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ