News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը մտադիր չէ արժութային կամ կապիտալի տեղաշարժի սահմանափակումներ մտցնել, փոխանցում է Lenta.ru-ն` մեջբերելով «Ռուսաստանն է կանչում» համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը:

«Չնայած արժույթի շուկայում տատանումներին, կայունությունն ապահովող հիմնական  գործոնները մեզ մոտ շատ ուժեղ են», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ բիզնեսի համար հարկային բեռը չի աճել, միաժամանակ այդ մասին քննարկումներ են տարվել երկրի ղեկավարությունում: «Դուք գիտեք` մենք չենք թաքցրել երկրի ղեկավարության այդ քննարկումները, սակայն մենք չենք գնացել այդ ուղիով` հարկային ծանրաբեռնվածությունն ավելացնելու ուղիով, եւ մտադիր չենք արժութային կամ կապիտալի տեղաշարժի որեւէ սահմանափակումներ մտցնել», - հայտարարել է նախագահը:

Կապիտալի տեղաշարժի նկատմամբ վերահսկողությունը աստիճանաբար վերացվել է Ռուսաստանում` 2000-ականների ընթացքում: ԿԲ-ն եւ կառավարությունն այն չեն վերադարձրել  2008-2009 թթ. ճգնաժամային տարիներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ