News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ձեւացրել է, թե լավ չի լսում եւ խուսանավել ԵԽԽՎ պատվիրակների որոշ հարցերից: Այսպես, հարցին, թե Հեյդար Ալիեւի հիմնադրամում ինչու չեն հարկային ստուգումներ անցկացվում, նախարարը պարզապես չի պատասխանել:

ԵԽԽՎ լեհաստանցի պատվիրակ Ռոբերտ Բիեդրոնը հետաքրքրվել է, թե ինչու Հեյդար Ալիեւի հիմնադրամում ստուգումներ չեն անցկացվում. «Սեփականության մասին ոչ մի զեկույց հիմնադրամը չի ներկայացրել», - հայտարարել է Բիդերոնը:

Ի պատասխան Էլմար Մամեդյարովը հայտնի երգն է երգել իր երկրում տիրող «թափանցիկության եւ հանդուրժողականության բավական բարձր մակարդակի» մասին: Միաժամանակ նա հայտարարել է, որ պատվիրակները պետք է ընդդիմադիր թերթեր կարդան:

Պատասխանելով մյուս պատվիրակների հարցերին` Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Ադրբեջանում համացանցը շատ ազատ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ