News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարն այսօր խորհրդարանին ներկայացրեց այն սցենարները, ըստ որոնց կզարգանան դեպքերը: Այս մասին հոկտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին:

«Խոսք չկա տուգանքների, հարկադրանքի կամ էլ որեւէ այլ խնդիրների մասին: Ֆինանսների նախարարը պատգամավորներին նույնիսկ առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ նախարարությունում: Ես հավատում եմ, որ առեւտրի կենտրոններում նման խնդիրներ չեն ծագի, քանի որ կառավարությունն ազատել է նրանց հարկերից: Շատ տարօրինակ է. մարդկանց ազատում ես հարկերից, իսկ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում՝ ասելով, թե ո՛չ, թող հարկեր լինեն:  Դա նշանակում է, որ կա ստվերային տնտեսություն: Այդ պատճառով էլ ամեն ինչ պետք է փաստաթղթերով լինի, սակայն  դա չի իրականացվելու այն ուղիներով, որոնք ներկայացվում են բնակչությանը», - վստահեցրել է Սահակյանը:

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ցույցի են ուղարկում խոշոր ձեռնարկատերերը, խոսնակը նշել է, որ կա մի քանի սցենար` միաժամանակ հավելելով.  «Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին ստիպի լքել երկիրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ