News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կարմիր գծերի դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անհնազանդության ավտոերթից հետո այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Երեւանի Գրիգորիչ Լուսավորիչ փողոցից տուգանային հրապարակ տարված մեքենայի տիրոջը՝ Զավեն Հովհաննիսյանին, 20.000 դրամ տուգանել են վթարային իրավիճակ ստեղծելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Զավեն Հովհաննիսյանը։

Զավեն Հովհաննիսյանի մեքենան տուգանային հրապարակ էին տարել, երբ  ոստիկանները փակել էին  անհնազադության երթի մասնակիցների ճանապարհը,  թույլ չտալով վերադառնալ Սայաթ- Նովա փողոցում գտնվող իրենց գրասենյակ:

Պատճառաբանելով, որ մի քանի տասնյակ մեքենաներով ընթացող՝ նախաձեռնության անդամները խաթարում են երթեւեկությունը, ոստիկանները միայն նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանին էին թույլ տվել դեպի կրկես շարժվել։ Նրա հետեւից ընթացող մեքենայի վարորդը՝ Զավեն Հովհաննսյանը, փորձել էր հետեւել նրան, սակայն ոստիկանները փակել էին նրա ճանապարհը, վարորդն էլ շրջանցել էր ոստիկանների մեքենան, ինչը վերջինների կողմից դիտարկվել էր որպես վթարային իրավիճակի ստեղծում եւ մեքենան տարել էին տուգանային հրապարակ։

Վարորդի խոսքով, սակայն, ինքը, շրջանցելով ոստիկանական մեքենան, ոչ թե վթարային իրավիճակ է ստեղծել, այլ խուսափել է վթարից:

Զավեն Հովհաննիսյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում վճարել 20 հազար դրամ  տուգանքը:

Նշենք, որ Գրիգոր Լուսավորիչ փողոցում վճարովի կայանատեղիների կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների մեքենաները Քաղաքապետարանի մոտ կանգնած մնացին կես ժամ, ինչից հետո ոստիկանները նրանց թույլ տվեցին առանձին-առանձին շարժվել տարբեր ուղղություններով: Վարորդների անհնազանդության երթն ավարտվեց նրանց գրասենյակում, որտեղ անցկացրին ժողով, քննարկեցին հետագա անելիքները:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել վճարովի կայանատեղիների կարմիր գծերը եւ մինչեւ հուլիսի 26-ը արձանագրված տուգանքների համաներում սահմանել։

Տպել
Ամենաշատ