Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Բարբյուսի փողոցի թիվ 15 հասցեի դիմաց կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան տեղից ինքնաբերաբար շարժվել է հետ եւ վրաերթի ենթարկել 28-ամյա վարորդին, որից հետո՝ բախվել նշված վայրում կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: