News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Շտեֆան Շենախը հայտարարել է, որ Եվրոպայում խաղաղությունը հնարավոր է միայն ԵՄ երկրների եւ Ռուսաստանի միջեւ համաձայնության դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը եվրոպական երկիր է: Կարծում եմ, ոչ ոք դեմ չի լինի դրան: Եվրոպայում խաղաղությունն ու զարգացումը հնարավոր են միայն Ռուսաստանի հետ, ոչ առանց Ռուսաստանի կամ նրա դեմ»,- վստահ է Շենախը:

Շենախը վստահ է, որ Եվրոպան ու Ռուսաստանը կարող են համատեղ միջազգային խնդիրների լուծում գտնել: «Մենք համաձայնության ենք եկել, չեմ կարող ասել ինչի շուրջ, քանի որ հանդիպումը փակ դռներից այն կողմ էր, սակայն ոչ ոք դեմ հանդես չի եկել համաձայնությանը»,- հաղորդել է Շենախը:

«Ես, որպես մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ եւ որպես հարեւանության ռուսական քաղաքականության հարցերով ենթահանձնաժողովի նապագահ, ամեն ինչ անում եմ, որպեսզի մենք չվերադառնանք «սառը պատերազմին»,- հավելել է Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ