News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանակի 21 հարվածով սպանված Դիանա Նահապետյանի 18-ամյա դուստրը՝ Անահիտ Շահվերդյանը, որը սպանության ժամանակ եղել է դեպքի վայրում, կրկին վկայություն է տալու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատավոր Գագիկ Սարգսյանը` բավարարելով մեղադրյալի՝ Դիանայի ամուսնու պաշտպանի միջնորդությունը:

«Մեղադրյալի պաշտպանը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու եւ կրկին հարցաքննության կանչելու ինչպես տուժող կողմին, այնպես էլ իր պաշտպանյալին: Քանի որ Անահիտ Շահվերդյանն արդեն չափահաս է, նա հրավիրվում է դատարան` վկայություն տալու: Իսկ մյուս դստեր՝ Արփինե Շահվերդյանի համար, որն անչափահաս է, հոգեբանի կողմից համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կարող է որպես վկա դատարան չկանչվել»,- ասաց դատավորը` ավելացնելով, որ չնայած Անահիտ Շահվերդյանը չափահաս է, տուժողի ներկայացուցիչը կարող է նրա համար եւս հոգեբանի կողմից տրված փաստաթուղթ ներկայացնել եւ կրկին չհարցաքննվել:

Տուժողի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը հայտարարեց, որ մեղադրյալի պաշտպանի միջնորդությունն անհիմն է։

«Միջնորդությունն անհիմն է եւ կարծում եմ՝ ենթակա է մերժման: Այն փորձագիտական եզրակացությունները, որ փորձագետները տվել են դեպքի վայրի արձանագրության վերաբերյալ, մեղադրողի վերաբերյալ, արդեն վկայում են, որ դրանք համապատասխանում են իրականությանը, եւ դատարանը դրանք ընդունել է»,- ասաց Նարինե Մկրտչյանը` ավելացնելով, որ առարկում է միջնորդության հատկապես այն կետին, որով մեղադրյալի պաշտպանը պահանջում է կրկնակի հարցաքննության ենթարկել Դիանա Նահապետյանի դստրերին:

Տուժողի ներկայացուցիչը նշեց, որ կրկնակի հարցաքննության դեպքում երեխաները նորից կենթարկվեն հոգեբանական ճնշման:

«Միանշանակ առարկում եմ միջնորդությանը, եթե անհրաժեշտ լինի կներգրավեմ հոգեբաններ, մանկավարժներ եւ այլ մասնագետներ, որպեսզի երեխաները կրկին պատմելով չվերապրեն այն, ինչն արդեն տեսել են»,- ասաց Նարինե Մկրտչյանը:

Մեղադրյալի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը պնդեց, որ անհրաժեշտություն կա Դիանա Նահապետյանի աղջիկներին հարցաքննելու, չնայած դատարանը երեխաների կողմից նախկինում տրված վկայության ձայնագրությունները տրամադրել է իրեն։

«Ես օգտվում եմ օրենքով ընձեռված իմ իրավունքից: Ես Դիանա Նահապետյանի դուստրերին բացի այն ամենից, ինչ լսել եմ ձայնագրությամբ, ունեմ հավելյալ եւս 5 հարց տալու»,- ասաց մեղադրյալի պաշտպանը:

Պաշտպանի հայտարարությունից վրդովված՝ Դիանա Նահապետյանի մայրը` Վալյա Նահապետյանը, արտասվելով դուրս եկավ նիստերի դահլիճից՝ հայտարարելով. «Մի հատ էլ մորը բերեք, թող նորից խփի, պաշտպանը տեսնի, թոռներս էլ են մարդ, սրիկաներ»:

Հիշեցնենք, որ  ըստ մեղադրական եզրակացության, Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ