News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ավստրիայի Լինց քաղաքում անցկացվող ամենամյա Բրուկներյան միջազգային փառատոնի եզրափակիչ օրը՝ հոկտեմբերի 5-ին, Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ խմբավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

«Բրուկներ» համերգասրահի Մեծ դահլիճում կատարվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» օպերայի 1-ին սյուիտը, «Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը» եւ Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան: Հայաստանի ֆիլհարմոնիկի ելույթով ազդարարվեց 2014-15թթ. համերգաշրջանի սկիզբը:

Համերգին ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով համերգի ավարտին Բրուկների Տուն համերգասրահի գեղարվեստական տնօրեն Հանս-Յոախիմ Ֆրայի հետ քննարկեց հետագա համագործակցության խնդիրները:

Նվագախմբի եվրոպական համերգաշարի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ