News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին ավելի քան 11.900 իրավախախտում է գրանցվել, ինչը 6.8%-ով գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե համեմատության հիմք ընդունենք, ասենք, 2009թ. հունվար-օգոստոսը, ապա արձանագրված հանցագործությունների աճի տեմպը կհասնի արդեն 26.7%-ի:

Այսինքն՝ այս տարիների ընթացքում իրավախախտումների թիվն աճել է մեկ քառորդով: Հարկավոր է հաշվի առնել մեկ ոչ պակաս կարեւոր մանրուք. հանցագործությունների մի մասը չի արձանագրվում: Օրինակ՝ երթուղայինում քաղաքացու դրամապանակն են գողացել, իսկ նա, բնականաբար, հայտարարությամբ չի դիմում իրավապահ մարմիններին: Առավել եւս, եթե գումարն այնքան էլ մեծ չէ:

Հանուն արդարության նշենք, որ մենք հանցագործությունների մասով ռեկորդակիր չենք: Օրինակ՝ դրանց առավել ծանր տեսակի՝ սպանության առումով մեզ մոտ տարածաշրջանում ամենացածր մակարդակն է (բնակչության թվի հարաբերակցությամբ): Բայց, իհարկե, այդ «ուրախալի» վիճակագրությունը դժվար թե գոհացնի սպանությունների հարազատների մտերիմներին եւ հարազատներին: Հավելենք, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին արձանագրվել է սպանության 35 դեպք՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 29 դեպքի համեմատ:

Հափշտակության (հատկապես՝ անձնական գույքի) դինամիկան բացահայտորեն հուսադրող չէ: Վերջին հինգ տարիներին անձնական գույքի արձանագրված հափշտակությունների թիվն ավելացել է մեկ քառորդով (ավելի կոնկրետ՝ 25.1%-ով): Միաժամանակ, բնակարանային գողությունների թիվը գրեթե կրկնապատկվել է (83% աճ)՝ կազմելով 1.067 դեպք:

Այստեղ հարց է առաջացնում հետաքրքիր մեկ մանրուք: Եթե գողության բոլոր կամ գոնե դեպքերի մի մասը բացահայտվում է, եւ հանցագործներն արժանի պատիժ են կրում՝ ազատազրկման տեսքով, ինչո՞ւ է դինամիկան առաջընթաց ապրում: Կա՛մ զբաղվածության այդ «ոլորտում» նոր կադրեր են հայտնվում, կա՛մ հները մնում են ազատության մեջ:

Բայց նաեւ դրական հանգամանք կա: Ավտոմեքենայի գողության նվազման որոշակի միտում է նկատվում: Ամեն դեպքում՝ պաշտոնական տվյալներով, տրանսպորտային միջոցների գողության արձանագրված դեպքերի գագաթնակետը հունվար-օգոստոսի կտրվածքով եղել է 2011 թվականին. 50 դեպք: Հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 35 դեպքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ