News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Թուրքիայի լեզվաբանական խորհուրդը առաջիկա 5 տարվա ռազմավարական նախագծի կազմման աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել է պոլսահայ լրագրող, լեզվաբան Սեւան Նիշանյանին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Սեւան Նիշանյանը արդեն մեկ համաժողովի մասնակցել է։  Թուրքիայի լեզվաբանական խորհրդի նախագահ Շուքրու Հալուք Աքալըն նշել է, որ գոհ է Սեւան Նիշանյանի հետ հանդիպումից, եւ այսուհետ նա անպայման մյուս համաժողովներին էլ է մասնակցելու։

Նշենք, որ ներկայիս թուրքերեն այբուբենը կազմել է հայտնի լեզվաբան, հայազգի Հակոբ Մարթայանը, ով մեծ ներդրում է ունեցել թուրք լեզվաբանության զարգացման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ