News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մարդու գիտակցությունն ուղեղի մահից հետո կարող է մի քանի րոպե գործել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկալակոչելով Սաութհեմփթոնի համալսարնի գիտնականների հետազոտությունը: Ըստ աղբյուրի՝ ներկայում սա նման ամենախոշոր հետազոտությունն է:

Բրիտանական  մասնագետները 4 տարի շարունակ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրիայի 15 հիվանդանոցներում ուսումնասիրել են 2.000 մարդու տվյալներ, որոնց մոտ բժիշկները սրտի աշխատանքի դադար են արձանագրել: Վերապրածների շուրջ 40 տոկոսը սրտի աշխատանքի դադարի եւ դրա վերականգնման միջեւ «գիտակցական» շրջան են նկարագրել:

«Մենք գիտենք, որ ուղեղը չի կարող գործել այն բանից հետո, երբ սիրտը դադարում է բաբախել: Սակայն մեր ուսումնասիրած դեպքերից մեկում գիտակցությունը, կարծես, շարունակել է գործել առնվազն 3 րոպե, չնայած սովորաբար սրտի աշխատանքի դադարից 20-30 վայրկյան անց ուղեղն անջատվում է»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից, դոկտոր Սեմ Պարնիան:

Գիտնականները պարզաբանում են, որ շատերը, հնարավոր է, նման զգացողությունը հալյուցինացիա կամ պատրանք են համարում, սակայն հիվանդները, թվում է, «իսկապես նշել են իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել»:

Մասնագետները կարծում են, որ հետագա ուսումնասիրությունները կօգնեն հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում մարդու գիտակցության հետ մահից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ