News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, տիկին Ռիտա Սարգսյանի եւ նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի եւ արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ցուցահանդես են այցելել նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, օտարերկրյա մի շարք այլ դեսպաններ, Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին եւ Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնեւ Բուսկը: Հայաստանի եւ Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:

Փոխադարձ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելու երկու երկրների նախագահների նախաձեռնության շրջանակներում ս.թ. հունիսին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ եւ հավերժություն» խորագրով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եւ Թեոդոր Աքսենտովիչի «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսների վերնիսաժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ