News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանում խորհրդարանական «եռյակի» (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») կողմից անցկացվող բազմահազարանոց ցույցին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց զանգվածային ցույցի ընթացքը շրջել ընդդեմ Եվրասիական տնտեսական միության:

Հակառակ ցույցը վարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգան Ուրիխանյանի հավաստիացումներին, որ միտինգն ուղղված չէ ընդդեմ ԵՏՄ-ին երկրի անդամակցության՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Մինսկում համապատասխան փաստաթղթի ստորագրումը անվանել է ազգային շահերի դավաճանություն, որոնք կհանգեցնեն ինքնիշխանության եւ անկախության կորստին: 

«Անցած տարի Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների ժամանակ գողացավ ժողովրդի ձայնը՝ իրենց հաղթող հռչակելով: Ուղիղ 5 տարի առաջ այս օրը՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանը ստորագրեց հակապետական հայ-թուրքական արձանագրությունները: Այսօր, չունենալով ոչ մի իրավունք, Սերժ Սարգսյանը ստորագրեց ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիր՝ խաչ դնելով Հայաստանի անկախությանը: Միայն օրինական իշխանության ի հայտ հալը թույլ կտա հետ շուռ տալ հայ-ռուսական հարաբերությունները, որտեղ հավասար իրավունքի եւ հարգանքի նշույլ անգամ չկա», - ընդգծեց Րաֆիի Հովհաննիսյանը:

Նա նաեւ հավելեց, որ ժողովուրդը, համախմբվելով եռյակի շուրջ, պետք է Սերժ Սարգսյանի ասի. «Քո ժամը հասել է, հեռացի´ր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ