News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մաքսային միության անդամ երկրներում բարձր գնաճ է նկատվում, որը փոքր չափերով գերազանցում է, ասենք, Եվրամիության երկրների ցուցանիշները: Ըստ ռուսաստանցի փորձագետների՝ դրա հիմնական պատճառները Ռուսաստանում կապված են մեքենաների վառելիքի, ալկոհոլի եւ ծխախոտի ակցիզների բարձրացման, ռուբլու «թուլացման», Ուկրաինայի հակամարտության հետեւանքների եւ էմբարգոյի ենթարկված սննդամթերքի գների բարձրացման հետ: Սակագների բարձրացման հերթում բնակարանային-կոմունալ ծառայություններն են: Ներկայում 7%-ի շեմն արդեն անցել է, տարեվերջին սպասվում է մինչեւ 8% աճ:

Բելառուսում կյանքի թանկացումը գրեթե նույն պատճառներն ունի, ինչ Ռուսաստանում՝ բացառությամբ վերոնշյալ էմբարգոյի եւ հակամարտության: Բելառուսական փորձագետների կարծիքով, ընթացիկ տարում հիմնական ռիսկերը կարող են կապված լինել ազգային արժույթի հետագա թուլացման, ինչպես նաեւ նոր ակցիզների ներդրման հետ: Իր դերը կունենա նաեւ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների հնարավոր բարձրացումը: Արդյունքում գնաճի կանխատեսվող տեմպերը գերազանցելու են 17%-ի շեմը:

Ղազախստանում գնաճը հունվար-սեպտեմբերին կազմել է 7,4 տոկոս՝ տարեկան կտրվածքով: Միաժամանակ, նվազագույն կենսամակարդակի մեծությունը սեպտեմբերին ավելացել է 8,1 տոկոսով: Հետաքրքրական է, որ ղազախ արտահանողները գնաճը կապում են Ռուսաստանի հետ: Նրանք ենթադրում են, որ մի շարք ապրանքների ներքին գների հավասարեցում է տեղի ունենում, որոնք Ղազախստանում էժան էին, քան Ռուսաստանում:

Բացի այդ, երրորդ երկրներից ներկրվող ապրանքների թանկացումը հետեւանք է Մաքսային միության նոր, բարձր մաքսատուրքերի ներդրման: Ի դեպ, 2015-ի հունվարի 1-ից Ղազախստանում կբարձրանան ֆիլտրով ծխախոտի նվազագույն մանրածախ գները մինչեւ 200 թենգե (մոտ 454 դրամ) մեկ տուփի համար: Սա, ի ուրախություն մեր արտահանողների:

Մաքսային միությունը միավորում է տարբեր մասշտաբներ ու տրամաչափեր ունեցող երկրների, ուստի այդ միավորման դերը նույնը չէ այդ երկրների արտաքին առեւտրի համար: Հունվար-օգոստոսին Ռուսաստանի արտաքին ապրանքաշրջանառության մոտ կեսը (49,2 տոկոս) բաժին է ընկել Եվրամիությանը: Իսկ ահա ՄՄ-ի գործընկերների բաժինը եղել է 6,6 տոկոս: Միաժամանակ, Բելառուսի գլխավոր առեւտրային գործընկերը Ռուսաստանն է. Բելառուսի արտաքին առեւտրի 40 տոկոսը եւ ներմուծման ծավալի մոտ կեսը բաժին է ընկնում հենց Ռուսաստանին:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ