News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից հայտնում են, թե ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության հարցում առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են պատգամավորական բարեկամության խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության շարունակականությունը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Շվեյցարիայի հավասարակշռված դիրքորոշումը  հիմնախնդրի հարցում: Նա գոհունակությամբ նշել է, որ 2012 թվականին Հայաստան այցելած հայ-շվեյցարական բարեկամության խումբը մեկնել է նաեւ Լեռնային Ղարաբաղ: ԱԺ փոխնախագահը նկատել է՝ շվեյցարացի պատգամավորների քայլը վերահաստատել է, որ Շվեյցարիան հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության ջատագով: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Արցախ այցելած յուրաքանչյուր պատվիրակություն կամ անձ հնարավորություն ունի ականատես լինելու ԼՂՀ փաստացի անկախ պետություն լինելու իրողությանը, որի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Ցյուրիխի միջնորդությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում: Նա նկատել է, որ Թուրքիան շարունակում է մերժել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը եւ խոսել նախապայմանների լեզվով:

Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար: Նա նշել է, որ նման ոճրագործությունների ճանաչումը  եւ դատապարտումը կարեւոր է դրանց hետագա կանխարգելման համար: ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առաջիկայում Ժնեւի Արիանա այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի լապտերներ» հուշարձանի տեղադրման կապակցությամբ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը Կլոդ Հեշին հրավիրել է մասնակցելու Երեւանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ