News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց աշխարհահռչակ մոդել, հաղորդավարուհի ու Կարմիր խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոյին, ով ամուսնու՝ ֆրանսահայ հայտնի գործարար, ծննդով երեւանցի Արամ Օհանյանի հետ Հայաստանում է ժամանել՝ երկրին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով, որին նա իր աջակցությունն է բերում իր համբավով, նվիրվածությամբ եւ առատաձեռնությամբ:

Ադրիանա Կարեմբոն Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի ու Ղարաբաղի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի՝  Ֆոնեթոն 2014-ի կնքամայրն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ձեզ ընդունել մեր նախարարությունում: Ուրախ եմ, որ ինտեգրվում եք հայկական միջավայրին:Հայն ուր էլ լինի, վերադառնում է իր արմատներին: Ես շնորհակալ եմ ձեր բարեգործությունների համար: Կարծում եմ, Հայաստան գալով Հայրենիքը շատ կսիրեք եւ այլ կերպ կընկալեք ու կզգաք, քանի որ տրորում եք հայրենի հողը»:

Հայաստանում Ադրիանա Կարեմբոն եւ Արամ Օհանյանը կայցելեն այն վայրերը, որտեղ Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամն աշխատանքներ է իրականացրել, այդ թվում Տավուշի մարզում գյուղացիական տնտեսություններն ու ոռոգման համակարգերը, որ ֆինանսավորվել են Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի կողմից: Բարեգործները կայցելեն Օշականի դպրոց, որ ֆինանսավորել են պատգամավոր Ռենե Ռուքեն ու Ալֆորվիլի քաղաքապետարանը՝ սենատոր-քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:

Այցի շրջանակներում հյուրերը կլինեն նաեւ այն վայրերում, որտեղ Արամ Օհանյանը անցկացրել է իր մանկությունը, եւ որտեղ եղել է նրա հայրը՝ 1950-ականներին վայելել է ծանր քաշային կարգի բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն Տաքես Օհանյանը:

Արամ Օհանյանը  ծնվել է Երեւանում, հետո տեղափոխվել Մարսել, որից հետո էլ՝ Մարաքեշ (Մարոկո)։  Նրան է պատկանում Մարաքեշի «Ջադ-Մահալ» ռեստորան-դղյակ-հյուրանոցային համալիրը եւ  քաղաքի ամենահայտնի եւ ամենաբարձրակարգ ակումբներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ