News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սանկտ–Պետերբուրգում, հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ «Աշխարհի հայ մամուլը» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։

Միջոցառման սկզբում «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը կարդաց Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի նամակը։ Սանկտ–Պետերբուրգի Ազգությունների տան տնօրենը շնորհավորեց ներկաներին մամուլի տոնի առթիվ։ «Հյուպատոս» ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Դավթյանը երախտագիտության խոսքեր հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, որոնք ներկայացրել են հարյուր անուն հրատարակություն՝ հավաքված տասնչորս երկրներից, նա բարձր գնահատեց հայ պարբերական մամուլի հավաքածուն։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գրադարանի ներկայացուցիչ Տատյանա Բոգոսլովսկայան հաղորդեց գիտությունների ակադեմիայի գրադարանի տնօրեն Վալերի Լեոնովի ողջույնի խոսքերը։

Իր տպավորությունները կիսեց պետերբուրգյան լրագրող եւ հասարակական գործիչ Անտուան Առաքելյանը։ Էթնոլոգիայի բնագավառի գիտաշխատող Սիլվա Լազարյանը տվեց իր գնահատականը ցուցահանդեսի մասին։ Նրա կարծիքով ցուցահանդեսը կարող է նպաստել հայ ժողովրդի ազգային արժեքների նույնականության պահպանմանը։ Այնուհետեւ Ալեքսանդր Նազարովն էքսկուրսիա անցկացրեց եւ համառոտ պատմեց յուրաքանչյուր թերթի ու ամսագրի մասին։

Միջոցառման ավարտին հաղորդավարն ունկնդիրների ուշադրությանը ներկայացրեց զեկույց՝ հայ մամուլի պատմության մասին։

Միջոցառումը՝ նվիրված «Ազդարար»–ի առաջին համարի 220-ամյակին, կազմակերպել էր «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը՝ Սանկտ–Պետերբուրգի Ազգամիջյան հարաբերությունների եւ գաղթային քաղաքականության իրականացման կոմիտեի աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Լրագրողները պետք է կրեն բեյջեր, որ նման միջադեպերում չհայտնվեն. ՔՊ-ականը՝ Կիրնցում ոստիկանության բռնության մասին
Տվյալ օպերատորն առանց բեյջի էր եւ ոստիկանությունը գործնականում...
Լրագրողների նկատմամբ իրավապահների ագրեսիվությունը, սանձարձակությունը, բռնությունը ոչնչով արդարացված չէ. հայտարարություն
Հայաստանյան մեկ տասնյակ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել...
Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը Մինսկում համարել են ծայրահեղական կազմավորում
Բելառուսի ՆԳՆ-ն Deutsche Welle-ի բելառուսական  ծառայությունը համարել է ծայրահեղական...
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Ամենաշատ