News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ www.eufoa.am / կազմակերպության Բրյուսելի գրասենյակը հոկտեմբերի 16-ին կազմակերպել է կլոր-սեղան քննարկում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսէ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանի  մասնակցությամբ:

ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան կարճ նախաբանից հետո խոսքը փոխանցեց Արտակ Զաքարյանին՝ Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու եւ տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած զարգացումները քննարկելու համար: Արտակ Զաքարյանի ելույթին հաջորդեց մասնակիցների բուռն բանավեճը  թեմայի շուրջ:

ԵՄ ինստիտուտներից, միջազգային կազմակերպություններից եւ հետազոտական կենտրոններից շուրջ 40 ներկայացուցիչների (ներառյալ 4 ԵԽ պատգամավորներ) շնորհիվ այս միջոցառումը դարձավ ՀԵԲ գրասենյակային առավել հաջողված միջոցառումներից  մեկը:

«Մենք հպարտ ենք տեսնել, թե որքան դրական է ընկալվում ՀԵԲ-ի աշխատանքը Բրյուսելի դերակատարների կողմից»,- մեկնաբանում է ՀԵԲ կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչան: «Այս միջոցառումը ապացուցում է, որ եվրոպացիներին հետաքրքրում է մեր աշխատանքը, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Թերեւս ամենակարեւորն այն է, որ մարդիկ տեսնում են, որ մենք մատուցում ենք մի ծառայություն, որն ուրիշ ոչ ոք չի առաջարկում, եւ որ այս ծառայությունն իսկապես անհրաժեշտ է»:

Մասնակիցների միջեւ ծավալված բուռն քննարկումն ուղղված էր Հայաստան-ԵՄ համագործակցությանը՝ Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների եւ ԵՄ արեւելյան հարեւանության վերջին զարգացումների համատեքստում: Ի լրումն, հրավիրյալները խոսեցին նաեւ նոր մոտեցումների մասին, որոնք առաջարկվել էին Արեւելյան գործընկերության հանձնակատարի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի/Բարձր ներկայացուցչի կողմից (դեռ չի հաստատվել Եվրոպական խորհրդարանի կողմից):

Ինչպես հատուկ է բրյուսելյան միջոցառումներին, այս քննարկումը տեղի ունեցավ «Չեթըմ հաուս» կանոններին (Chatham House Rule) համապատասխան (մասնակիցները կարող էին կիրառել ստացված տեղեկությունը առանց բանախոսների կամ մասնակիցների ինքությունը կամ քաղաքական պատկանելությունը բացահայտելու): Այս հանգամանքը խթանեց գաղափարների առավել անկեղծ փոխանակմանը:

Միջոցառումը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կողմից մեկ այլ քայլ էր՝ նպաստելու Հայաստան-ԵՄ երկխոսությանը, եւ մեկն էր այս թեմայով կազմակերպված միջոցառումների շարքից,  ինչպես 2013 թվականի հունիսին ՀՀ ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղարի մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումը, 2014 թվականի փետրվարին Մարթենս կենտրոնում կայացած միջոցառումը, որտեղ ներկայացվել էր «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագան» ՀԵԲ փաստաթղթի նախնական տարբերակը: Արտակ Զաքարյանի մասնակցությամբ այս քննարկումը հերթական ներդրումն  էր ՀԵԲ-ի  մեկնարկած ընթացիկ երկխոսության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ