ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 17-ին կազմել է 409.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.44 դրամ (աճել է 3.00 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 658.56 դրամ (աճել է 5.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.0 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 229.76 դրամ, ոսկին՝ 16,287.92 դրամ, պլատինը՝ 16,343.85 դրամ:
Հոկտեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,680,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.5 դրամ: