«Chrysler» ընկերությունը հետ կկանչի մոտ 900 հազար մեքենա՝ կապված այրվելու վտանգի հետ: Այդ մասին հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Աղբյուրը նշում է, որ հետ կանչը կընթանա 2 փուլով: Առաջինն ընկերությունը կանդրադառնա 470 հազար «Chrysler 300» եւ «Dodge Charger» սեդանների, «Challenger» կուպեի, ինչպես նաեւ 2011-2014թթ. «Jeep Grand Cherokee» եւ «Dodge Durango» ամենագնացներին: Ենթադրվում է, որ մեքենաներում անսարք գեներատորներ են տեղադրված, որոնք կարող են այրվել:
Երկորդը կանդրադառնա 2011-2013թթ. 437 հազար «Jeep Wrangler» ամենագնացների: Այդ մեքենաներում կարող է առջեւի հայելիների մեջ ջուր հայտնվել, ինչն էլ կհանգեցնի կարճ միացման: