News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երբ Հայաստանը մուտք գործի Եվրասիական տնտեսական միություն, հայ ֆերմերների՝ ապրանքի վաճառքի հետ կապված հոգսերը կնվազեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ Մոսկվայի քաղաքապետարանը մեծ աջակցություն է ցուցաբերել հայկական կողմին. սեպտեմբերին հայկական գյուղմթերքների վաճառքի համար անվճար հատկացվել է 1000 քառ. մետր տարածք՝ Ցուցահանդեսների համառուսական կենտրոնի հարեւանությամբ, որտեղ հոկտեմբերի 8-ից 11-ն անցկացվել է ագրոարդյունաբերական «Ոսկե աշուն 2014» ցուցահանդեսը: «Տարածքից բացի՝ Մոսկվայի իշխանություններն անվճար տաղավարներ են հատկացրել: Այսինքն, մեր արտադրողներն ու արտահանողները ստացել են բոլոր պայմանները՝ իրենց ապրանքը ռուս գնորդներին ներկայացնելու համար»,- հայտնեց Պետրոսյանը: Մոսկվայի քաղաքապետարանը համաձայնել է երկարաձգել բաց տոնավաճառը մինչեւ հոկտեմբերի վերջը, որքան թույլ տան եղանակային պայմանները:

Ռուս սպառողներն ավելի են գնահատում հայկական արտադրանքը: Պատահական չէ, որ հայկական տաղավարներում է եղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ հայտարարել, որ Ռուսաստանի շուկայում ցանկալի կլիներ ավելի շատ հայկական ապրանքներ տեսնել: «Սա նշանակում է միայն մեկ բան. մեր վերամշակող ընկերություններն ու ֆերմերները իրացման կայուն շուկա կունենան: Մնում է մտածել միայն որակյալ ապրանք արտադրելու մասին»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ