News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

21-րդ դարում ծովի մակարդակը մոտ 80 սմ-ով կբարձրանա: Նման եզրահանգման են եկել դանիական Նիլս Բորի ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Environmental Research Letters գիտական ամսագրում:

Բարձրացումը պայմանավորված կլինի ոչ միայն բեւեռային գլխարկների ու լեռնային սառցադաշտերի հալոցքով, այլեւ բազմաթիվ այլ գործոններով: Դրանց թվում են՝ մարդկության կողմից օգտագործվող գրունտային ջրերը, որոնք, հողի խորքերից ստացվելով, մասնակիորեն ներթափանցում են ծով՝ բարձրացնելով դրա մակարդակը: Եվս մեկ պատճառ. կլիմայի տաքացման դեպքում ջուրը նույնպես տաքանում է, իսկ սա նշանակում է, որ Համաշխարհային օվկիանոսին ավելի շատ տեղ կպահանջվի:

Գլոբալ տաքացման վատագույն սցենարի դեպքում ծովի մակարդակը կբարձրանա 1,8 մետրով: Սակայն նման ելքի հավանականությունը միայն 5% է: Դա չի նշանակում, որ հաջորդ հարյուրամյակներին գործընթացը կդադարի, նախազգուշացնում են հետազոտողները: 

Ավստրալիայի ազգային համալսարանի մասնագետները կարծում են, որ 20-րդ դարում արդեն Համաշխարհային օվկիանոսի 20-սմ-ով բարձրացումը  վերջին 6000 տարիների համար աննախադեպ երեւույթ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ