News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական «ՉինՎան» ընկերությունը մտադիր է Ռուսաստանի հարավ գյուղգործիքներ արտահանելու բանակցություններ սկսել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  «ՉինՎան» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Նաջարյանը:

Վանաձորում գտնվող ընկերությունը զբաղվում է «Բելառուս» տրակտորների վերանորոգմամբ, չինական մասերով դրանց հավաքմամբ եւ գյուղատնտեսական գործիքների արտադրությամբ:

«Մենք ցանկանում ենք գրավել Կրասնոդարի, Ռոստովի մեր ռուսական գործընկերների ուշադրությունը: Մեր հաշվարկներով՝ մենք կարող ենք ավելի էժան թողարկել, քան այսօր կա այնտեղի շուկաներում»,- հայտարարել է Նաջարյանը:

Ըստ նրա՝ Չինաստանից լրակազմի ներկրումը չպետք է դժվարանա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետեւանքով: «Ծայրագույն դեպքում այնտեղից ուղիղ Ռուսաստան կներկրենք եւ տեղում կհավաքենք այնտեղի շուկայի համար», - նշել է նա:

«Հույս ունենք զարգացնել կապերը նաեւ Բելառուսի տրակտոր արտադրողների հետ, որոնց հետ վաղուց ենք համագործակցում», - հավելել է Նաջարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ