News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ասում են, որ կատուն կապվում է տան հետ, ոչ թե մարդկանց: Այս դեպքում Թիֆանի անունով ավստրալական կատվին չի հիասթափեցնի իր տերերի որոշումը: Վերջիններս օրերս վաճառել են իրենց տունը՝ չորքոտանի կենդանու հետ միասին: Ընդ որում տանը կատվի առկայության պատճառով տունը 123 հազար դոլարով ավելի թանկ է վաճառվել, հաղորդում է NTDTV-ն:

«Մենք կատակով ասացինք, որ բոլոր տան այցելուները հավանել են կատվին: Մենք գործակալին ասացինք. «Տունը վաճառվում է միայն կատվով, հա-հա-հա»: Մենք անգամ չէինք սպասում, որ պայմանագրի առանձին կետ նվիրված կլինի կատվին , հայտարարել է կատվի տեր Ֆրան Պրսեւելը:

Կատվի առկայության պայմանով 5 ննջասենյակով տունը վաճառվել է 940 հազար ԱՄՆ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ