News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չինաստանի Չժանցզյացզե քաղաքում անց են կացվում վինգսյուտ կոստյումներով ցատկերի միջազգային երրորդ մրցումները: Մասնակցում են 14 երկրների 26 մարզիկներ, այդ թվում՝ Շվեդիայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Չինաստանից: Այս տարի էքստրեմալ մարզաձեւին մասնակցում են 20 սկսնակներ, մնացածները նախորդ տարվա հաղթող վեցյակից են: Մազիկները ցատկել են Տյանմեն լեռան գագաթից՝ 1400 մ բարձրությունից, տեղեկացնում է NTDTV-ն:

 Նրանք իրենց ճանապարհը հաղթահարել են 190 կմ/ժ արագությամբ: Առաջին տեղում այժմ շվեդ պարաշյուտիստն է, որը ճանապարհը հաղթահարել է 23,29 վայրկյանում:

Մրցումներին երեք կանայք են մասնակցել, սակայն եզրափակչից դուրս են մնացել: Հաղթողը կորոշվի կիրակի: Վինգսյուտով թռիչքը պարաշյուտային սպորտի տարատեսակներից է: Վերջին տարիներին դրանով զբաղվողների թիվը մեծանում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ