News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Mitsubishi Aircraf ճապոնական ընկերությունը ներկայացրել է  MRJ, Mitsubishi Regional Jet օդանավը: Սպասվում է, որ այն առաջին թռիչքը կկատարի 2015 թ. եւ կդառնա 1965 թ.-ից հետո Ճապոնիայում ստեղծված առաջին ուղեւորատար օդանավը: 

MRJ-ն ունի 1,5-3,4 հազար կմ թռիչքի հեռահարություն եւ կարող է տեղավորել մինչեւ 90 ուղեւոր: Օդանավը նման է ռուսական Sukhoi Superjet 100-ին: Դրա վրա աշխատել են 2007 թ.-ից  եւ  արժեքն է շուրջ 180 մլրդ իեն  (1,7 մլրդ դոլար), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նոր օդանավի ներկայացումը հետաձգվել էր երեք անգամ: Վերջին պահին այն վտանգի տակ էր դրել Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կեյկո Օբուտիի շուրջ նախօրեին  բարձրացած ֆինանսական աղմուկը, որը պետք է մասնակցեր  միջոցառմանը` Տոեյամա քաղաքում: Արդյունքում օդանավն, այնուամենայնիվ, ներկայացրել են հասարակությանը, սակայն՝  առանց նախարարի:

Սպասվում է, որ գնորդներն առաջին MRJ –ները կստանան 2017թ.: Ներկայումս  Mitsubishi Aircraft-ը 400 օդանավի պատվեր ունի` 150 մլրդ իեն (1,4 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ, ինչպես ճապոնական ավիաընկերություններից, այնպես էլ  ԱՄՆ-ից եւ Ասիայից: MRJ-ի հետ մեծ հույսեր է կապում Ճապոնիայի JAL գլխավոր ավիաընկերությունը, որը հուսով է դրա օգնությամբ վերսկսել ներքին չվերթները, որոնցից հրաժարվել էր` 2010 թ.՝ սնանկացման գործընթացի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ