News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի ողջ տարածքում ջրհեղեղի վտանգի բարձր` «դեղին» մակարդակ է հայտարարվել` շաբաթ օրը սպասվող տեղատարափ անձրեւների եւ քամու պատճառով:  Ազգային օդերեւութաբանական ծառայությունից հայտնել են, որ  արտակարգ բոլոր ծառայությունները բարձր պատրաստականության վիճակում են: 

Ըստ կանխատեսման` օրվա ընթացքում տեղումները կավելանան, իսկ  քամին կղզու հարավարեւելյան հատվածում կհասնի 18-23 մ/վրկ. արագության, առանձին հատվածներում` մինչեւ 25-30 մ/վրկ.-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եղանակային նման պայմաններում մենք կարող ենք բախվել բազմաթիվ կոմունալ վթարների, որոնք առաջին հերթին կապված կլինեն տապալված ծառերի եւ պոկված էլեկտրալարեի հետ», - նշել են գերատեսչությունում: Առայժմ Դուբլինի եւ Շանոնի օդանավակայաններն  աշխատում են բնականոն ռեժիմով: 

Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում ուշադիր լինել ճանապարհներին` սպասվող տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք կարող են  մասնակի հեղեղումների պատճառ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ