News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Գլենդել քաղաքի Շամլյանների անվան հայկական դպրոցը մասնակցել է Հարավային Քալիֆորնիայում անցկացվող «Great ShakeOut Drill» ուսումնավարժանքներին, որոնք խոշորագույնն են ԱՄՆ-ի պատմության ընթացքում երկրաշարժերին նախապատրաստելու թեմայով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Ուսումնավարժանքների ընթացքում մասնակիցներին պատրաստել են 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի՝ ավելի հզոր, քան Նորթրիջի 1994թ.-ի 6.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը: Դոկտոր Լյուսի Ջոնսը ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից գլխավորել է ավելի քան 300 գիտնականներից, ինժեներներից եւ այլ մասնագետներից բաղկացած խումբը՝ հնարավոր երկրաշարժի հետեւանքների ուսումնասիրության համար:

Շամլյանների անվան հայկական դպրոցը հաջողությամբ մասնակցել է ուսումնավարժանքներին 9.5 մլն մարդու հետ Քալիֆորնիայում եւ ավելի քան 18 մլն մարդու հետ ամբողջ աշխարհում, որոնք գործնականում սովորել են, թե ինչպես է հարկավոր պաշտպանվել երկրաշարժերի ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ