News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը գտնվում է այն փուլում, երբ վաղ թե ուշ վերջնական համաձայնություն է կնքվելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արձանագրել, որ ամեն հանդիպման հետ կողմերը որոշակի դրական արդյունքներ են գրանցում: «Վիեննայի վերջին հանդիպումը ցույց տվեց նաեւ, որ կողմերը բավական վճռական են տրամադրված Իրանի միջուկային խնդրի լուծման ուղղությամբ, եւ որոշակի հարցերի շուրջ նույնիսկ համաձայնության են եկել: «Վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ ու Գերմանիա՝ խմբ.) եւ Իրանի միջեւ համաձայնությունն այնպիսին էր, որ մինչեւ նոյեմբերի 24-ը պետք էր լուծում գտնել ու վերջպես խնդիրը կարգավորող փաստաթուղթ կնքել»,- նշեց Ռուդիկ Յարալյանը: Նա հավելեց, որ բանակցություններում դրական միտումները նկատելի են, սակայն առայժմ բարդ է նշել, արդյոք նոյեմբերի 24-ին կկնքվի փաստաթուղթը, թե ոչ: «Այնուամենայնիվ, կարծում են, եթե ոչ անգամ վերջնական, ապա ինչ-որ համաձայնություն ի վերջո կկնքվի»,- եզրափակեց իրանագետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ավարտվել է Իրանի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների հերթական փուլը: Մի շարք հարցերի շուրջ կողմերին հաջողվել է ընդհանուր եզրեր գտնել: Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի խոսքով՝ կողմերը հետաքրքրված են, որպեսզի մինչեւ նոյեմբերի 24-ը համաձայնեցնեն փաստաթուղթը, բանակցային գործընթացի հետագա երկարաձգման մասին խոսք այլեւս չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Ամենաշատ